Կառավարության որոշմամբ ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում ոամագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի: Որոշման նախագիծը վաղը կառավարության հաստատմանը կներկայացնի ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Համաձայնագրի նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման, օգտագործման, տիեզերական տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացման և կիրառման ոլորտներում փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությունը մեծ կարևորություն է տալիս տիեզերական բնագավառում ՌԴ-ի հետ սերտ համագործակցությանը՝ տիեզերական ծրագրի մեկնարկին, ինչպես նաև ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծմանը և այն գեոստացիոնար կապի արբանյակային 71.4Е ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին: