Բյուզանդի փողոցի բնակիչները, ովքեր այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ հավաքվել էին ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի առջև, հնարավորություն ունեցան խոսել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Մինչ նիստի մտնելը, նրանց հարցերին պատասխանեց Տիգրան Սարգսյանը, ով խոստացավ հանդիպել նրանց հետ երեքշաբթի ժամը 20:00:
Հիշեցնենք, որ վերջիններս կառավարությունից պահանջում են իրենց հատկացնել խոստացված բնակարանները:
Լրագրողները փորձեցին վարչապետից ճշտել, թե փոխվե՞լ է արդյոք Մաքսային միության վերաբերյալ վարչապետի դիրքորոշումը, ինչին ի պատասխան վարչապետը հակիրճ պատասխանեց. «ոչ»:
Վարչապետի պատասխանը նույն էր նաև այն հարցին, թե արդյո՞ք Եվրոպական հայացքներ ունեցող վարչապետին անակնկալի է բերել Սերժ Սարգսյանի որոշումը։