Սիրիայի իսլամիստները հայտարարել են, որ երկրի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքում «Ալ-Կաիդայի» հետ առնչվող զինյալների խումբ է կազմավորվել' Չեչնիայից և Կովկասի այլ շրջաններից, հայտնում է РИА Новости-ն' սիրիական լրատվական աղբյուրին հղումով:
Աղբյուրի տվյալներով' զինյալների նոր խմբավորումը ստացել է «Ալ-Մուհաջիրին» (գաղթյալներ) անվանումը: Ավելի քան 1000 զինյալներից կազմված խումբը ղեկավարում է չեչեն Աբու Աբդուրահմանը:
Աղբյուրը, Աբու Աբդուրահմանին մեջբերելով, հայտնում է, որ Հալեպում զինյալների համար ճամբար է ստեղծվել, որտեղ նրանք սիրիական բանակի հետ պայքարի համար ռազմական վերապատրաստում են անցնում: