Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համայն մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի, ողջունում և մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Անկախության Օրվա տոնական առիթով: Այսօր մեր պետականության վերականգնման պանծալի օրն է, որը խնդությամբ տոնախմբում ենք' հիշելով, որ այն ձեռք է բերվել սերունդների մաքառումի ու զոհողության գնով: Ապավինելով Աստծուն' մեր ժողովուրդը միշտ հուսաց անկախության այս նվիրական արշալույսը' իբրև պայման ու երաշխիք իր ազգային զարթոնքի: Սիրելիներ, մեր նոր պետականությունը դժվարին, բայց վերընթաց ուղի է անցել: Այսօր էլ քիչ չեն հոգսերն ու մտահոգությունները, որոնք պիտի հաղթահարվեն մեր անխոնջ ջանքերով, նախանձախնդրությամբ, նվիրումով ու սիրով, որոնցով կերտել ենք մեր անկախ պետականությունը: Պիտի հոգանք ազատ Հայաստանի ամեն օրվա համար' հանուն մեր հայրենիքի կենսունակության և առաջընթացի, հանուն համայն հայության միացյալ և պայծառ ապագայի: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Աջի ներքո խաղաղ պահպանի Հայաստանի Հանրապետությունը, օրհնի Մեր զավակներին' ապրելու և գործելու հանուն կայուն ու զարգացող մեր երկրի, հզոր ու պայծառ հայրենիքի: Շնորհք, սէր եւ խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան:
Առաջարկում ենք նաև
21/09/24 16:04
ՀՀ-ն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների․ռացիոնալ հաղթահարումից է կախված պետության անվտանգությունը
21/09/23 14:25
Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը
10/12/18 16:07
«Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին». Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը
01/01/17 15:17
Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը. Ն.Ս.Օ.Տ.Տ . Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը` Ամանորի կապակցությամբ
30/12/14 00:01
Հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով
20/03/24 16:25
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
29/11/23 11:52
Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա․ Փաշինյանը՝ ուղերձը օրվա առիթով
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան