«ՉԻ»գրում է. «Այս պատմության սկզբում կարծիք կար, որ Արմենակ Ղազարյանին և նրա հանցախմբի անդամներին մի քանի տասնյակ տարով կդատեն։ Սակայն Արմենակը զարմանալիորեն դատապարտվեց ընդամենը 37 ամսվա ազատազրկման։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արմենակը այդքան քիչ է «ստացել», քանի որ համագործակցել է ամերիկյան իրավապահ համակարգի հետ։ Բացառված չէ, որ նրա հետ համագործակցության արդյունքում՝ հարյուրավոր մարդիկ հայտնվեցին ամերիկյան բանտերում։

 

Ի դեպ՝ բացառված չէ, որ ամերիկյան կառավարությունը Պզոյին պարտադրի ընդմիշտ լքել Ամերիկան։ Իսկ մինչ այդ կրիմինալ շրջանակներում Արմենակին  դադարել են որպես «օրենքով զող» վերաբերվել։ Մարդը, ով հանուն իր ազատության և կուտակած միլիարդները չկորցնելու, համագործակցել է իրավապահ համակարգի հետ՝ «փուռը տալով» հարյուրավորների, հանցագործ աշխարհում «օրենքով գողից» միանգամից վերածվում է մեկ ուրիշ բանի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: