ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նախարարը կմասնակցի սեպտեմբերի 23-ին Սոչիում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: