Lurer.com-ի թղթակիցը ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից փորձեց ճշտել, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում տարածված ինֆորմացիան այն մասին, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Բրյուսել։
Տիգրան Բալայանը չցանկացավ լիարժեք պատասխան տալ. հարցից խուսանավելով' ասաց.
«Ես կարող եմ միայն ասել, որ նախարարի այցելությունների մասին հայտնում ենք պատշաճ ժամկետներում»:
Փորձեցինք, ճշտել' արդյո՞ք հիմա պատշաճ ժամանակը չէ, և նախարարը կմեկնի՞ Բրյուսել: Վերջինս չպատասխանեց:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանը ենթադրում է, որ Բրյուսելում Նալբանդյանը բացատրություններ կներկայացնի Եվրամիության պաշտոնյաներին՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման առնչությամբ։