Panorama.am 

Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է 23 թեկնածու, ովքեր հոկտեմբերի 27-ին կպայաքարեն նախագահի պաշտոնի համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ընդհանուր առմամբ 54 դիմող է եղել, որոնցից 42-ը նախաձեռնող խմբերի կողմից, իսկ 12-ը' քաղաքական միավորումների:

23 գրանցված թեկնածուներից 10-ը առաջադրվել են քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ 13-ը' նախաձեռնող խմբերի: Վրաստանի ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ մերժել է 31 ցանկացողի:

Թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտարարել ընտրությունները սկսվելուց 10 օր առաջ (հոկտեմբերի 17):