ԳԱԼԱ Ազատամարտիկ, սոցիալական խնդիրների համար պայքարի դուրս եկած Վ. Ավետիսյանի կալանավորումից հետո շատերը սկսեցին համեմատել նրա գործը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի գործի հետ: Ինչպես հայտնի է, վերջիններիս առայժմ ազատ արձակեցին. ՊՆ գտավ, որ հիշյալ անձինք ինքնապաշտպանության նպատակով են կրակել:
Այսօր ԳԱԼԱ-ն զրուցել է Սուրիկ Խաչատրյանի հետ և ճշտել վերջինիս կարծիքը՝ նախ ազատամարտիկին ձերբակալելու թեմայով, քանի որ վերջինս ևս համարվում է Արցախյան պատերազմի մասնակից:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ազատամարտիկին կալանավորել են, Ս. Խաչատրյանն ասաց.
«Ես չեմ կարա իրավապահների գործունեությանը խառնվեմ, ճիշտն ասած, դա այնպիսի ծանր մեղադրանք ա, որ չեմ էլ ուզում բան ասեմ: Բայց կարելի՞ էր ազատամարտիկին նման մեղադրանք առաջադրել, եթե նման բան չլիներ: Եղավ, դա իմ խնդիրը չէ, դա իրավապահների խնդիրն ա, թող իրավապահները պատասխանեն, դա ծանր գործ ա, շատ ծանր գործ ա, ես չեմ կարող պատասխանել»:
Մանրամասները` այստեղ: