Վերաքննիչ դատարանում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Այսօր պաշտպանական կողմը պետք է ներկայացնի միջնորդությունները։
Մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցով։
Հարցին, թե կարելի է սա համարել որպես ՍԴ դիմելու միջնորդություն, Օրբելյանը պատասխանեց․
«Դիմում ենք դատարանին՝ գտնելով, որ այն իրավական նորմերը, որոնք կիրառվում են այս գործի շրջանակներում, հակասում են Սահմանադրությանը և խնդրում ենք դիմել Սահմանադրական դատարան։ Կամ եթե դատարանը համոզված կլինի, որ հակասում են, ուրեմն չպետք է դրանք կիրառի»,-նշեց Օրբելյանը։