Tert.am Հայաստանի նախատեսված սահմանադրական բարեփոխումները պայմանավորված չեն Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հարցով, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նախարարը նշեց, որ կազմված խորհրդատվական խումբն արդեն մի քանի նիստեր է անցկացրել և մինչև 2014թ-ի ապրիլ ամիսը պետք է հայեցակարգ մշակի:
«Այսինքն՝ նախնական նախագծերը կլինեն տարեվերջին: Բայց հանձնախումբը խորհրդատվական մարմին է, այնպես չէ, որ ինչ որոշվեց այնտեղ, այդպես էլ լինելու է»,-ասաց նա: