Հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ Հայաստանի վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

 

Այս մասին հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը:

 

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը մահացել է սեպտեմբերի 26-ին: Տաղանդավոր եւ սիրված դերասանը հոկտեմբերի 24 -ին կդառնար 84 տարեկան: