ՀՀ կառավարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: ՀՀ կառավարությունը ցավակցում է Արմեն Երիցյանի ընտանիքին և հարազատներին:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: