ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ գրող, «Ոսկե եղեգն» պետական մրցանակի դափնեկիր Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

 

Հիշեցնենք, որ Լևոն Խեչոյանը մահացել է երեկ' 58 տարեկանում:

 

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955-ին։ 1983թ. ավարտել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։

 

Խեչոյանի գործերից առավել հայտնի են «Խնկի ծառեր», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը», «Փուշը, Հայր, Փուշը»…