ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

 

Մարտի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան):

 

Հեղինե Հովհաննիսյանը ծնվել էր 1926թ. օգոստոսի 4-ին, Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն էր: 1948թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ.-ից դասավանդում էր նույն ինստիտուտում, պրոֆեսոր էր: 1948թ.-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Լավագույն թատերական դերերից են' Գոներիլ' Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա' Գորկու «Եգոր Բուլիչովը և ուրիշները», Վարյա' Չեխովի «Բալենու այգին», Լիզա' Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա' Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում' «Տղամարդ իկ», «Սայաթ-Նովա» և այլ ֆիլմերում:

 

Մասնակցել է ռադիո և հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.' ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի: