Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինո փողոցի 1-ին փակուղու վերջնամասում' ավտոտնակների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռ.Ղ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիիշի 02MM099 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ավտոտնակի պատին, ինչից վարորդ՝ 1973թ. ծնված Ռ.Ղ.-ն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել՝ Դիլիջան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն բավարար: