Մայիսի 25-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի Ա.Մ.-ի վարած 34ST931 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

 

Տուժածը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ.