Հուլիսի 19-ին, ժամը 20.29-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ գազալցակայանի ճանապարհին, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածում (20-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33 CC 009 և «Պրիորա» մակնիշի 77 OL 770 պետհամարանիշերով ավտոմեքենաները. զոհեր և տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները: