Դեկտեմբերի 26-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21-06» մակնիշի 34 ԼՏ 880 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է «Մայիսյան կամուրջ» ռեստորանային համալիրի պատին, ինչից մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը' 1990 թ. ծնված Ս. Շ.-ն տեղափոխվել է Իջևան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 1990 թ. ծնված Մ. Ա.-ն արգելափակվել ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ա.-ին, ով նույնպես տեղափոխվել է Իջևան քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը բավարար է: