Գվինեայում ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով France Press-ին։

 

Մոտ 8 մլն ընտրողներ պետք է ընտրեն ավելի քան 1.700 թեկնածուներից։ Նրանք հավակնում են խորհրդարանի 114 տեղի, որի աշխատանքը կփոխարինի երկրում գործող ժամանակավոր խորհրդարանին։

 

«Այս ընտրությունները թույլ կտան մեզ դուրս գալ քաոսային անցումային շրջանից, որը շարունակվում էր 5 տարի»,- ասել է երկրի նախագահ Ալֆա Կոնդեն։

 

Գվինեայում նախընտրական քարոզարշավն ու ընտրություններին պատրաստվելն ընթացել է բողոքներով և զոհերով։

 

Աղբյուրը` Tert.am