Սեպտեմբերի 28-ին հանցագործ խմբավորում ստեղծելու մեղադրանքով ձերբակալվել է Հունաստանի նեոնացիստական «Ոսկե արեւածագ» կուսակցության ղեկավար Նիկոս Միխալոլիակոսին, գրում է Kathimerini թերթը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը: Բացի այդ, ձերբակալման հրամանագիր է տրվել կուսակցության 5 պատգամավորների եւ տասնյակ անդամների համար:
Կուսակցության հայտարարությունում նշված է, որ 4 պատգամավոր արդեն ձերբակալվել են: Կուսակցությունը կոչ է արել իր կողմնակիցներին դիմադրել «անօրինական միջոցառումներին»:
«Ոսկե արեւածագը» 3-րդ ամենաժողովրդական կուսակցությունն է Հունաստանում: Նրա ազդեցությունն աճել է տնտեսական ճգնաժամի ֆոնին: