ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ եթե Թեհրանը համաձայնի համագործակցել ու տեսչության առաջ բացի միջուկային օբյեկտների ծրագրերը, ապա Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները առաջիկա մի քանի ամսում կհանվեն:

 

«Հավանականությունը մեծ է, որ պայմանավորվածությունը ձեռք կբերվի ավելի վաղ ու ամեն ինչ կախված է նրանից, թե որքան բաց է Իրանը տրամադրված դրանց նախապատրաստմանը: Ու եթե բոլորս համոզվենք, որ սա խաղաղ ծրագիր է, ապա Իրանի նկատմամբ հարաբերությունները շատ կարճ ժամկետում արմատական փոփոխության կենթարկվեն», - հայտարարել է Քերին: 

 

 

 

Աղբյուրը` shamshyan.com