Ռուսաստանի Հոգևոր միության և համագործակցության միջազգային ակադեմիան առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը խաղաղության Նոբելյան մրցանակի համար. գրում է ИТАР-ТАСС-ը:

 

«Նոբելյան հանձնաժողովին հղած նամակը ստացվել է սեպտեմբերի 20-ին: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչպիսի խաղաղարարական դեր է ունեցել մեր նախագահն այնպիսի բարդ տարածաշրջաններում, ինչպիսիք են Բեսլանն ու Հարավային Օսիան»,-ասել է ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը:

 

Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միջազգային ակադեմիայի այս նախաձեռնությունը նախագահի աշխատակազմի հետ չի քննարկվել:

 

«Պուտինն ամեն տեսակ պարգևների, մրցանակների և նման բաների սիրահար չէ»,-ասել է Պեսկովը:

 

Ավելի վաղ Պուտինի թեկնածությունը Նոբելյան մրցանակի համար առաջադրել էր կրթության համառուսական ֆոնդի նախագահ Սերգեյ Կոմկովը: