Ուկրաինայի իրավապահ մարմինները բացահայտել են բոլոր մեղավորներին, որոնց անփութության հետևանքով Հայաստանի քաղաքացին Կիևի օդանավակայանից Երևանի փոխարեն ուղարկվել էր Բաքու:

Կիևի դատախազությունը բացահայտել է բոլոր մեղավորներին և նրանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ զեկույց է պատրաստել:

Հիշեցնենք, որ Հայաստանի 22-ամյա քաղաքացին Կիևի օդանավակայանում փաստաթղթերի հետ խնդրի պատճառով Հայաստան ուղարկվելու փոխարեն հայտնվել էր Բաքվի օդանավակայանում: