Այսօր Կարլշտեյնի մոտակայքում գտնվող Մալա Ամերիկա տուրիստական տարածքի լճում գտնվել է 9 օր առաջ անհայտ պայմաններում կորած 21 ամյա Չեխիայի քաղաքացի‚ ջութակահար Տիգրան Նալբանդյանի դին։

Ոստիկանությունը ճշտում է կատարվածի հանգամանքները։ Տիգրանի անսպասելի կորուստը սգում են ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլեւ ողջ չեխահայ համայնքը։