Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող ռուսական դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել: 60 հոգուց բաղկացած խումբը զինված փորձել է շենք մտնել:
Դեսպանատան անվտանգության աշխատակիցների ու հարձակվողների միջև փոխհրաձգություն է սկսվել այն բանից հետո, երբ հարձակվողները սկսել են օդ կրակել: Դեսպանատան աշխատակիցներից մեկը վիրավոր է, կա մեկ լիբիացի զոհ:
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ զինված անձինք բողոքի ակցիայի մասնակիցներ են եղել: