Բիշքեկում չեզոքացված ահաբեկիչները նախատեսում էին իրականացնել ահաբեկչական հարձակում «Կանտ» ռուսական ավիաբազայում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը' վկայակոչելով Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը:

 

 

Իրավապահ մարմինների տվյալներով, Ղազաղստանի քաղաքացի Ժանբոլատ Ամիրովի գլխավորությամբ' գրոհայինները ներգրավված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ:

 

 

Նշվում է, որ Բիշքեկում հուլիսի 16-ին հակաահաբեկչական գործողության ընթացքում չեզոքացվել է չորս գրոհային, ևս յոթը' ձերբակալվել: