2002 թ. հունիսի 5-ին ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակեց մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ 2001 թ. ամենամյա համաշխարհային զեկուցագիրը, որտեղ Հայաստանն, ըստ իրենց կողմից սահմանված սանդղակի, հայտնվեց ամենաանբարենպաստ' 3-րդ խմբում: Ըստ այդ զեկուցագրի' Հայաստանը համարվում է կանանց և աղջիկների դուրսբերման երկիր:

 

Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ:

 

2004 թ. հունվարի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման հայեցակարգն ու Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 58-Ն որոշումը: Ծրագրում հիմնական միջոցառումներն ուղղված են կանանց և աղջիկների նկատմամբ թրաֆիկինգի երևույթի վերացմանը: Ծրագրի հիմնական ուղղություններն են.

 

● ուսումնասիրությունների կատարում

 

● կանխարգելում

 

● պաշտպանություն և աջակցություն:

 

 

Իրավաբան.net