CNN հեռուստաալիքը կազմել Է «ԿՀՎ-ի վերաբերյալ զեկույցում 10 ամենացնցող պահերի» վարկանիշը. դրանց թվում են կալանավորների զանազան կտտանքների եւ նվաստացումների նկարագրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության կոմիտեն դեկտեմբերի 9-ին հրապարակել Է ահաբեկչության մեջ կասկածյալների կալանավորման եւ հարցաքննության՝ Կենտրոնական հետախուզական վարչության ծրագրի վերաբերյալ զեկույցի՝ 500-Էջանոց եզրակացությունները: Ծրագրին իրականացվել Է 2002 թվականից մինչեւ 2006 թվականը: Պաշտոնապես ծրագրի մեթոդներն արգելվել են 2009 թվականին: Զեկույցի ամբողջական տեքստը, որը բաղկացած Է ավելի քան 6 հազար Էջից, նախկինի պես գաղտնիացված Է:

 

CNN-ի «հակավարկանիշը» գլխավորում են ԿՀՎ-ի գործակալների կողմից բանտարկյալների մահապատժի ձեւացումները, որոնք կատարվել են, առնվազն, երկու անգամ: Երկրորդ տեղում Է «դաժանորեն բռնելու» պրակտիկան Է, երբ ԿՀՎ-ի գործակալները ներխուժում Էին կալանավորի խուց, մերկացնում նրան եւ քարշ տալիս երկար միջանցքով՝ ուղեկցելով գանահարություններով:

 

ԿՀՎ-ն նաեւ օգտագործել Է կալանավորների՝ մինչեւ 180 ժամ տեւողությամբ անընդմեջ զրկումը քնից, ըստ որում մարդկանց հաճախ պահել են կանգնած՝ ձեռքները գլխավերեւում կապված: Լրագրողներին ցնցած եւս մեկ պահ Է կալանավոր Աբու Զուբեյդի խոշտանգումների նկարագրումը, որը քիչ Է մնացել մեռնի ջրահեղձումից, այնպես որ նրան ստիպված են եղել կյանքի կոչել բժիշկները:

 

Մի այլ կալանավորի պահել են լիակատար մթության մեջ, տվել են ավելի ու ավելի վատ սնունդ, խցում իջեցրել են ջերմաստիճանը եւ նրա գլխավերեւում շուրջօրյա ռեժիմով միացրել են երաժշտություն: Այդ կալանավորին նաեւ հնարավորություն չեն տվել օգտվելու զուգարանից եւ հարկադրել են հագնելու երեխայի ոտնալաթեր: Փորձելով «ընկճել» այդ նույն կալանավորի «դիմադրությունը»՝ երկու օր շարունակ նրան օրական 22 ժամ կախել են ձեռնաշղթաներից:

 

ԿՀՎ-ն նաեւ սպառնացել Է կալանավորների ընտանիքներին, ասված Է զեկույցում: Մասնավորապես, մի կալանավորի սպառնացել են, թե ԿՀՎ-ի գործակալները կբռնաբարեն նրա մորը, իսկ մյուսին խոստացել են սպանել նրա երեխաներին: Հաճախ բանտարկյալներին հարկադրել են օրերով կանգնած մնալ անհարմար դիրքերով, վրաները լցրել են սառը ջուր:

 

Բանտարկյալներից մեկին 18 րոպե պահել են ըստ Ցելսիուսի 7 աստիճանից ցածր ցնցուղի տակ: Առնվազն հինգ կալանավորների ստիպողաբար կերակերել են հոգնայի միջոցով՝ առանց որեւԷ բժշկական ցուցումների: Հսկիչների մեջ եղել են մարդիկ, ովքեր խոստովանել են, որ սեռական ոտնձգություններ են կատարել, ունեցել են ցասման նոպաներ եւ հեշտությամբ բռնություն են գործադրել բանտարկյալների նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: