Այս օրերին շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու, թողած ռուս սահմանապահների հետ կապված միջադեպը, Հայաստանից մեկուկես միլիոն հայերի արտագաղթի թեման կամ այլ՝ ավելի սուր հարցեր, Ջարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրեց հենց Սերժ Աարգսյանի՝ խաղատանը լինելու մասին հարցը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սա ոչ թե Փոստանջյանի կողմից առավելագույնս մեծ սկանդալ ապահովելու ցանկության արդյունք է, այլ մանրակրկիտ մշակված ծրագիր, և Փոստանջյանի հնչեցրած հարցը դրա ընդամենը առաջին քայլն էր: Բանն այն է, որ Պուտին-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի կողմից իմիջիայլոց ակնարկ է արվել Ս. Սարգսյանի՝ խաղատների հանդեպ ունեցած սիրո մասին, ինչից հետո էլ, ըստ թերթի տեղեկությունների, վերջինս կայացրել է ՄՄ-ին անդամակցելու որոշումը:
Այս մասին տեղեկացած եվրոպացիներն էլ որոշել են դաս տալ իրենց «քցած» Ս. Սարգսյանին՝ ԵԽԽՎ-ում Փոստանջյանի միշոցով և, ի դեպ, Դավիթ Հարությունյանի թողտվությամբ բարձրաձայնելով «կազինոների» թեման:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: