«Քննությունը կպարզի՝ ինչ է եղել։ Որևէ ավել բան, քան հրապարկված է՝ չեմ կարող ասել»,-խորհրդարանում, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց, որ հրապարակումներից հասկացել է, որ խոսքը մի ժամանակ ՀՀ-ում եղած գյուղատնտեսության վառելիքի սուբսիդավորման կարգի մասին է:
«Այս լուրը կարդալով՝ պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այս մարմինը փակել՝ հաշվի առնելով, որ այն կոռուպցիոն ծրագիր է ու գյուղացիներին ոչինչ չի տալիս: ՀՔԾ հաղորդագրությունից պազվում է, որ նավթամթերքի գնի սուբսիդավորման ծրագրով մրցույթ է հայտարարվում և մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին, և, ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգյանը պետական մարմնին է հանձնարարում, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որ էժան է առաջարկում, այլ նրանից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ բան չի ասի: Դրա անունն է՝ «Ֆլեշ» », - ասաց Փաշինյանը: