Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան գործով, մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը, Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով մանկաբարձ-գինեկոլոգի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
Ըստ դատավճռի՝ մանկաբարձ գինեկոլոգի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխվեց կալանքի և ամբաստանյալը կալանավորվեց հենց դատական նիստերի դահլիճում:
Իսկ մինչ այդ ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը, օգտվելով վերջին խոսքի իրավունքից, նշեց, որ իր սխալի պատճառով մարդ է մահացել և որ ինքը չի ցանկանում արդարանալ, բայց նաև նշեց, որ հայտնվել էր բարդ իրավիճակում' դատարանին խնդրելով հաշվի առնել, մինչև 14 տարեկան 3 երեխաներ ունենալու հանգամանքը:
Հիշեցնենք, որ Վարուժան Մարդանյանը, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հղի կնոջ մահը: Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ վիժել էր, նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր:Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ արյունահոսությունը դադարել էր, սակայն 2-3 ժամ անց հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:
Մանկաբարձ-գինեկոլոգը կալանավորվեց դատարանի դահլիճում
22:27 - 7.Հոկտեմբեր.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/24371
Առաջարկում ենք նաև
06/09/22 15:29
Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխել Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը
15/07/22 16:12
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
25/05/20 23:46
Կարող է արդյոք պտուղն արգանդում վարակվել կորոնավիրոսով. բացատրում է մանկաբարձ-գինեկոլոգը
10/04/15 00:12
Միլանում տղամարդը կրակ է բացել դատարանի դահլիճում
05/02/15 13:05
Ադրբեջանում դատարանի դահլիճում սպանություն է տեղի ունեցել
15/09/13 18:15
Մանկաբարձ-գինեկոլոգը մեղադրվում է հղի կնոջ մահվան մեջ
18/07/13 19:39
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին մեղավոր է ճանաչվել և կալանավորվել դատարանի դահլիճում
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան