Իրավաբան Դմիտրի Վինոգրադովը, ով «Ռիգլա» դեղագործական ընկերության մոսկովյան գրասենյակներից մեկում գնդակահարել է իր վեց աշխատակիցներին, դատական նիստում խնդրել է ուղեկցող պահակախմբի անդամին գնդակահարել իրեն: Ինչպես հայտնում է « Новости» ռուսաստանյան լրատվական գործակալությունը, դատապարտյալի նման բուռն արձագանքի պատճառ էր դարձել իր նախկին ընկերուհի Աննա Կազնիկովայի հարցաքննությունը, ում հետ վիճաբանելուց հետո նա աշխատավայր էր գնացել զենքով: Դատարանում Կազնիկովան պատմել է, որ Վինոգրադովի հետ ծանոթացել է 2011թ.-ին ՝ աշխատավայրում: Կարճ ժամանակ անց նա սկսել է իրեն ուշադրության նշաններ ցույց տալ, և իրենք սկսել են հանդիպել: Սակայն տղամարդն ավելի ուշ Աննային հեռախոսով ուղարկել է վիրավորական կարճ հաղորդագրություն, և նրանց շփումը դադարել է: Դրանից հետո Վինոգրադովը սկսել է Կազնիկովային սպառնալից նամակներ գրել, որոնցում ասում էր նաև մահվան մասին: Աղջիկը դիմել է «Ռիգլայի» անվտանգության ծառայություն, սակայն այնտեղ այդ սպառնալիքներին նշանակություն չեն տվել: Կազնիկովայի հարցաքննության ժամանակ Վինոգրադովը դատավորից պահանջել է իրենց փոխհարաբերությունների մասին անձնական բնույթի հարցեր չտալ: Նա իր նախկին ընկերուհուն հարցրել է, թե ուզում է արդյոք, որ իրեն մահապատժի դատապարտեն, ինչին ի պատասխան Կազնիկովան բացասական պատասխան է տվել: Դատավորն իր հերթին Վինոգրադովին պարզաբանել է, թե ռուսաստանյան օրենսդրությունը չի թույլատրում իրեն մահապատժի դատավճիռ արձակել: Այդ ժամանակ էլ Վինոգրադովը սկսել է բռունցքներով հարվածել դահլիճից իրեն բաժանող ապակուն և պահանջել իրեն ազատ արձակել, ինչից հետո էլ նա խնդրել է գնդակահարել իրեն: Նախօրեին Վինոգրադովն ամբողջությամբ ընդունել էր իր մեղքը մեղադրանքի երկու կետերով՝ «Երկու և ավելի անձանց սպանություն կամ սպանության փորձ» և «Ծայրահեղական գործնեության իրականացման հրապարակային կոչեր»:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/21026
Առաջարկում ենք նաև
31/07/23 18:32
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
29/01/24 22:26
Դատարանի որոշմամբ և ԴԱՀԿ–ի միջոցով՝ Մարիամ Հովսեփյանը ներողություն է խնդրել Նարինե Դավթյանից
17/11/23 13:00
ՊՆ-ն խնդրել է իրեն հանձնել Ճանապարհների հիմնանորոգման ընթացքում ապամոնտաժված արգելափակոցները և երկաթբետոնյա կանգնակները
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
29/08/22 18:59
Գլյուկոզայի ոչ բինար դուստրը խնդրել է իրեն այլ անունով կոչել
15/07/22 16:12
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
10/01/22 22:41
Հրաձգության աշխարհի չեմպիոնը որսի ժամանակ պատահաբար գնդակահարել է ինքն իրեն (լուսանկար)
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան