Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ին գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին խնդրելով Ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված արգելափակոցները, երկաթբետոնյա կանգնակները հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հետեւաբար որոշվել է Մ-2, Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ131+500-կմ139+000,կմ142+000-կմ150+700, կմ150+700-կմ167+600, կմ182+532-կմ190+000, կմ196+000-կմ202+200 հատվածներիև Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ97+020-կմ104+700 հատվածի հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում ապամոնտաժված ճանապարհային տարրերն ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը: