Ադրբեջանում դատարանի դահլիճում սպանություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Բալաքենի շրջանային դատարանում:

 

21-ամյա մեղադրյալ Մուհամմեդ Խանփերիևին դատարանի դահլիճում դանակահարել են հայցվորի մերձավորները: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության թիմը, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել: