Հոկտեմբերի 8-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 406.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 406.25 դրամ:

 

Մինչ այդ վերջին անգամ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում գործարք կնքնվել էր հոկտեմբերի 4-ին. կայացել էր 2 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը ևս կազմել էր 405.5 դրամ:

 

 

 

 

«Փաստինֆո»