Հունվարի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9 մլն 230 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 408.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից, փակման գինը կազմել է 408.88 դրամ:

 

Նախօրեին կայացել էր 1 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 408.01 դրամ: