Բանգլադեշում' կարի գործարանում, բռնկված հրդեհից զոհվել է առնվազն 9 մարդ. տեղեկացնում է Reuters-ը:

 

Հրդեհը բռնկվել էր մայրաքաղաք Դաքքայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ղազիպուր քաղաքի Aswad Composite Mills գործարանում: Եվս 50 աշխատակից վիրավորվել է միջադեպի արդյունքում:

 

4-հարկանի գործարանում հրդեհը բռնկվել էր ընդմիջման պահին, սակայն ներսում եղել են արտահերթ աշխատող բանվորներ:

 

Հրդեհի պատճառները պարզվում են: