Առնվազն 15 մարդ Է զոհվել Հնդկաստանի Մումբայ քաղաքի Kamala Mills առեւտրական կենտրոնի ռեստորաններից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 29-ին հայտնել Է NDTV հեռուստաալիքը:
Հրդեհն սկսվել Է London Taxi գարեջրատանը դեկտեմբերի լույս 29-ի գիշերը, ինչից հետո կրակն արագորեն տարածվել Է շենքի բոլոր 12 հարկերում: Այն լուսանկարներում, որոնք ականատեսները զետեղել են սոցցանցերի իրենց օգտահաշիվներում, երեւում Է, որ շենքի վերին մասը լիովին այրվել Է:

Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների ճնշող մեծամասնությունն աղջիկներ են, որոնք այդ գիշեր ծննդյան օր Էին նշում շենքի տանիքի ռեստորաններից մեկում: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ Է եղել կարճ միացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: