Այսօր Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առևանգված վարչապետ Ալի Զեյդանը ազատ է արձակվել. տեղեկացնում է Ալ Արաբիան:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարության ղեկավարին ձերբակալել են երկրի ՆԳՆ հրամանով, և որ նրան ոչ ոք չի առևանգել: Գերատեսչությունից վստահեցնում էին, որ վարչապետը ձերբակալվել է քրեական օրենսգրքի' պետական անվտանգությանը վնաս հասցնելու հոդվածի համաձայն: