Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը այսօր լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանը պահպանվող տարածքների առումով հետ է ընկել հարևան երկրներից: Այդ նպատակով նոր պահպանվող տարածքներ են ավելացել՝ Հայաստանի հարավում Արևիկ ազգային պարկը, Սյունիքի մարզում՝ Զանգեզուր ազային պարկը և հյուսիսում Արփի լիճ ազգային պարկը:
Բացի դրանից կա մեկ նոր ծրագիր ևս՝ էկոլոգիական միջանցնքերի ծրագիրը, որը միտք ունի ապահովել կենդանիների անվտանգ միգրացիան:
Կան նաև նոր ծրագրեր, որոնք միտք ունեն վերացող կենդանատեսակները պահպանել ՝ ազնվացեղ կովկասյան եղջերուն, հայկական մուֆլոնը և այլ կենդանատեսակներ: Նախատեսվում է Ռուսաստանից բերել երեք առանձյնակ ու բուծել՝ Դիլիջանի ազգային պարկում:
Այս կեդնանիների ձագուկների վրա ռադիովզկապենր են լինելու, որ մարդիկ չորսան ու կարողանան ազատ բազմանալ: