«ԱԺ Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Գերմանիայի Դաշնության Բունդեսթագի անդամների հետ: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպման վերջում ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հանկարծ հանդիսավոր կերպով ձայնի իրավունք է խնդրել ու գերմանացի պատգամավորներին շնորհակալություն հայտնել Բեռլինի պատի քանդման տարեդարձի միջոցառումներին մասնակցելու նպատակով իրենց Գերմանիա հրավիրելու համար: «Շնորհակալություն մարդկային վերաբերմունքի համար»,-ասել է նա ու շարունակել,-«կլինի՞ երեկոյան ձեզ հաց ուտելու հրավիրեմ: Դո՛ւք ընտրեք ռեստորանը և գնանք»:
Գերմանացիները քաղաքավարի կերպով մերժել են Մուրադյանի հրավերը, իսկ հայ պատգամավորները, այդ թվում ՀՀԿ-ականները, չեն կարողացել թաքցնել իրենց ծիծաղը»: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի