«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին ԶԼՄ-ների ազատության նկատմամբ աննախադեպ ճնշումներ կիրառելու կապակցությամբ, որոնք չեն եղել Ռիչարդ Նիքսոնի ժամանակներից մինչ օրերս: Այս մասին հայտնում է գերմանական «Դոյչե վելլե»-ն
Լրագրողների պաշտպանության կոմիտեի պատրաստած զեկույցում մասնավորապես ասվում է. «Ամերիկյան պաշտոնյաների' լրագրողների հետ շփումները Օբամայի կառավարման ժամանակահատվածում այնքան խիստ բնույթ են կրում, որ վերջիններս հրաժարվում են ազատ և բաց քննարկումներից, որը բնորոշ է ժողովրդավարական հասարակությանը: Պաշտոնյաները նույնիսկ խուսափում են լրագրողների հետ այնպիսի հարցերի շուրջ զրուցելուց, որոնք բացահայտ փաստերի են վերաբերում ու չունեն գաղտնիություն: Նրանք խուսափում են իրենց շրջապատի մատնիչներից:
Կազմակերպության զեկույցում նաև ասվում է, որ Օբամայի կառավարման ժամանակաշրջանում երկու անգամ ավելի շատ են տեղեկատվություն փոխանցող պաշտոնյաները քրեական հետապնդումների ենթարկվել, քան բոլոր նախագահների ժամանակահատվածներում միասին վերցրած: