ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է երկրի նախագահ Բարաք Օբամայի՝ միլիոնավոր անօրինական ներգաղթյալների արտաքսումից պաշտպանելու ծրագիրը: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անցած տարվա նոյեմբերին Օբաման հայտարարեց ծրագրի մասին, որը կոչված է մոտ 5 մլն մարդու պաշտպանելու երկրից արտաքսելուց:
Այն պետք է վերաբերի նրանց, ում երեխաներն ԱՄՆ քաղաքացիություն ունեն:
Ի վերջո, 26 նահանգ՝ Տեխասի ղեկավար Գրեգ Էբբոթի գլխավորությամբ, Բարաք Օբամային դատի են տվել՝ պնդելով, որ երկրի ղեկավարը խախտել է իր լիազորությունները սահմանափակող սահմանադրական նորմերը: