Սան Ֆրանցիսկոյի ֆեդերալ դատավորն արգելափակել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որի համաձայն այսպես կոչված ապաստարան-քաղաքները, որոնք թաքցնում են անօրինական միգրանտների, պետք Է զրկվեն բյուջետային ֆինանսավորումից: Դատավոր Ուիլյամ Օրիքը նախագահի հրամանագիրը որակել Է հակասահմանադրական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 


Թրամփի հրամանագիրը վիճարկել են Սան Ֆրանցիսկոյի եւ Սանտա Կլարայի օկրուգների մունիցիպալիտետները: Նրանք վկայակոչել են այն պարագան, որ ԱՄՆ-ի Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք չունի այս կամ այլ կանոնները սահմանել քաղաքների կամ մունիցիպալ կազմավորումների տարածքում, իսկ ներգաղթյալների հետ վարվելու կանոնները գտնվում են տեղական իշխանությունների տնօրինության ներքո:

 


«Ապաստարան-քաղաքներն» ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնվել են 1970-ական թվականներին: Այժմ երկրում կան ավելի քան 300 նման քաղաքներ, որոնց տեղական իշխանությունները հրաժարվում են ֆեդերալ իշխանություններին հայտնել բնակիչների ներգաղթային կարգավիճակի մասին:
Թրամփն «ապաստարան-քաղաքների» ֆեդերալ ֆինանսավորման սահմանափակման հրամանագիրն ստորագրել Է հունվարի վերջին: