Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շքերթից հետո շրջայց է կատարել մայրաքաղաքի տոնական բեմերով:

 

Քաղաքապետը նախ այցելել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղակայված ազգային փոքրամասնությունների բեմ, շփվել է բնակիչների հետ, շնորհավորել նրանց և ստացել փախադարձ շնորհավորանքներ:

 

Այնուհետ Տարոն Մարգարյանն այցելել է Մանկական զբոսայգու մանկական բեմեր, հետևել տոնախմբության ընթացքին ու շփվել երեխաների և նրանց ծնողների հետ:

 

Քաղաքապետն այցելել է նաև Մաշտոցի պողոտայում տեղակայված ազգային և ժողովրդական երգարվեստի բեմ, Օպերայի տարածքի բեմ, շփվել բնակիչների հետ:

 

Այնուհետ Տարոն Մարգարյանն այցելել է Հյուսիսային պողոտա, շրջել բեմերով, զրուցել ու շնորհավորել է երևանցիներին մայրաքաղաքի ծննդյան 2795-ամյակի կապակցությամբ:

 

Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը իրենց հերթին փոխադարձաբար շնորհավորել են քաղաքապետին և վստահեցրել, որ տոնն իսկապես ստացված է, ինչի համար շնորհակալություն են հայտնել անձամբ քաղաքապետին ու քաղաքապետարանի անձնակազմին: