Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ 380 ձերբակալվածներ կհարցաքննվեն: Այս մասին կիրակի լույս երկուշաբթի գիշերը տեղեկացրել է ՆԳՆ մայրաքաղաքի բաժնի մամլո ծառայությունը:
«Հաշվի առնելով Արևմտյան Բիրյուլևոյում տեղի ունեցածի հանգամանքները՝ ՌԴ ՆԳՆ քննչական վարչության 30 քննիչներ այս պահին ձերբակալվածների հետ իրականացնում են անհետաձգելի քննչական գործողություններ ՝ հասարակական կարգի խախտման պատճառով: ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում մոտ 380 ձերբակալվածներ կհարցաքննվեն», - հաղորդում է Интерфакс գործակալության աղբյուրը:
Մամլո ծառայությունից մանրամասնել են, որ ձերբակալվածներն առայժմ հարցաքննվում են՝ որպես վկա:
«Փաստինֆո»