Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ին իրականացված ահաբեկչության գործով ձերբակալվել է 4 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնւոմ է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

 

Ձերբակալվածները Շանլըուրֆայից (Ուրֆա) են, որտեղից էլ Անկարա էր բերվել պայթյունի ժամանակ օգտագործված ավտոմեքենան: Հաղորդվում է, որ նախնական հարցաքննությունից հետո ձերբակալվածները կտեղափոխվեն Անկարա:

 

 

Անկարայի վերջին ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, ավելի քան հարյուրը վիրավոր են, ընդ որում 15-ի վիճակը ծանր է:

 

 

Թուրքիայի մայրաքաղաքում վերջին 5 ամսում սա 3-րդ ահաբեկչկան պայթյունն է: Առաջին ահաբեկչական պայթյունը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17-ին, այն խլել էր 29 քաղաքացու կյանք: