Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Անկարայի բժշկական պալատը հայտարարություն է տարածել այն մասին, որ Անկարայի ահաբեկչության զոհերի թիվը 106-ն է:

 

 

Հայտարարության մեջ նշվել են բոլոր զոհվածների անունները: Ներկայում ահաբեկչության հետևանքով վիրավորված 86 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում, ընդ որում նրանցից 20-ը ինտենսիվ վերահսկողության տակ են:

 

 

Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ին թուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրահավաքի ժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել: Նշվում է, որ պայթյուններն իրականացրել են տղամարդ մահապարտ ահաբեկիչները, որոնց ինքնությունը դեռ պարզվում է: