Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 97 մարդ, այդ թվում՝ Պաղեստինի մեկ և Թուրքիայի 96 քաղաքացի:

 

Եվս 500 մարդ վիրավորվել է, նրանցից շատերը շարունակում են մնալ քաղաքի հիվանդանոցներում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի տարածքում երկու պայթյուն է տեղի ունեցել հակառազմական հանրահավաքի ժամանակ:

 

Իրավապահները պարզել են, որ մահապարտ ահաբեկիչներից մեկը, ով պայթյուն է իրականացրել Անկարայում, 25-30 տարեկան մի տղամարդ էր: